National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.12.2008
Օլիմպիադաներում հաղթած ուսանողները խորհրդարանում
Դեկտեմբերի 12-ին ՀՀ  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, փոխնախագահ Նաիրա  Զոհրաբյանը եւ Կարեն Ավագյանը հանդիպեցին Երեւանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկա ֆակուլտետի ուսանողներ Լեւոն Նուրբեկյանի, Դավիթ Կարագուլյանի, Կարեն Քեռյանի, Ռաֆայել Բարխուդարյանի, Վարդան Ոսկանյանի, Արմեն Նուրբեկյանի, Անուշ Մարտիրոսյանի, Վարդան Վերդիյանի հետ, ովքեր վերջերս մասնակցել են Իսրայելում, Իրանում եւ Բուլղարիայում կայացած ուսանողական միջազգային գիտական օլիմպիադաներին եւ մաթեմատիկա առարկայից շահել առաջին եւ երկրորդ կարգի մրցանակներ:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ուսանողներին շնորհավորեց նվաճած մրցանակների համար եւ շնորհակալություն հայտնեց մեր երկրի եւ կրթական համակարգի պատիվը բարձր պահելու համար:

Նա հույս հայտնեց, որ ուսումն ավարտելուց հետո երիտասարդները կգտնեն համարժեք  աշխատանք եւ կզբաղվեն գիտությամբ: Պարոն Աշոտյանը նշեց, որ ուսանողներն անհրաժեշտության դեպքում կարող են դիմել Ազգային ժողով եւ հնարավորության դեպքում ակնկալել աջակցություն:

Հանդիպման ավարտին ուսանողներին հանձնվեցին փոքրիկ հուշանվերներ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am